Զելենսկին ստորագրել է օրենք խաղային բիզնեսի վերահսկումը խստացնելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է № 9256-д օրինագիծը։ Այն նախատեսում է մոլախաղերի եւ վիճակախաղերի կարգավորման հանձնաժողովի (ՄՎԿՀ) լուծարում, տեղեկացրել է ,РБК-Украина»-ն։
Փաստաթղթի համաձայն՝ հանձնաժողովի փոխարեն մինչեւ 2025թ. ապրիլի 1-ը ստեղծվելու է նոր լիազոր մարմին առանց կոլեգիալ կարգավիճակի։ Պետք է որոշվի նաեւ այն նախարարությունը, որը ձեւավորելու է խաղային բիզնեսի եւ վիճակախաղերի քաղաքականությունը։
Բացի այդ, օրինագիծը ներառում է մոլախաղերի սահմանափակում Ուկրաինայում, մասնավորապես.
լրացուցիչ գործիքների սահմանում խաղատներ այցելության սահմանափակումների մասին բնակչության խոցելի շերտերի համար,
վերահսկման գործիքների կատարելագործում,
լրացուցիչ չափորոշիչների սահմանում լիցենզիաների չեղարկման համար, մոլախաղերի կազմակերպիչ պաշտոնատար անձանց անբասիր գործնական հեղինակության պահանջների կատարելագործում։
Փաստաթուղթը նաեւ արգելում է մոլախաղերի գովազդը։ Բացառությունները ներառում են գիշերային ժամերին հեռուստատեսությամբ եւ ռադիոյով գովազդը, 21 տարեկանից բարձր մարդկանց համար նախատեսված լրատվամիջոցներում, 21 տարեկան եւ ավելի բարձր տարիքի թիրախային լսարան ունեցող հարթակներում եւ որոնման համակարգերում:
Գովազդում արգելվում է զինվորականների, կամավորների, հանրաճանաչ մարդկանց մասնակցությունը, պատերազմին վերաբերող թեմաների օգտագործումը։