Զելենսկին պետք է հրամայի դադարեցնել դիմակայությունը․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պահանջում, որպեսզի Վլադիմիր Զելենսկին հանձնվի, այլ պահանջում է, որպեսզի նա բոլոր քաղաքացիական անձանց արձակելու և դիմակայությունը դադարեցնելու հրաման տա։ Իտալական «Մեդիասեթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լավրովին հարց է ուղղվել․ «Դուք ցանկանում եք, որպեսզի Վլադիմիր Զելենսկին հանձնվի՞։ Դա՞ է խաղաղության պայմանը»։
«Մեր նպատակն Ուկրաինայում ռեժիմի փոփոխումը չէ։ Դա ամերիկյան մասնագիտություն է։ Նրանք դրանով զբաղվում են ողջ աշխարհում»,-ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ «մենք ցանկանում ենք Ուկրաինայի արևելքում ապահովել մարդկանց խաղաղությունը, որպեսզի նրանց չսպառնա ո՛չ այդ երկրի ռազմականացումը, ո՛չ ազգայնացումը, իսկ Ուկրաինայի տարածքից ՌԴ-ի համար չգան անվտանգության սպառնալիքներ»,-ասել է նա։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Կանադան պատրաստել են նեոնացիստական ստորաբաժանումներ, որոնք անցել են ուկրաինական բանակի շարքերը։ Լավրովն ընդգծել է, որ պատանդառված «Ազով» և «Այդար» գումարտակների անդամների հագուստի և մարմնի վրա եղել են նացիստական խորհրդանիշներ։
Լավրովը նաև հայտարարել է, որ Պուտինը, վերջերս խոսելով Ռուսաստանում չտեսնված զենքի առկայության մասին, նկատի է ունեցել վերջին հեռանկարային հիպերձայնային սպառազինությունը։