Զելենսկին լքել է Սպիտակ տունը. մամուլի ասուլիսը չեղարկվել է
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության կարգավորմանը:
«Զելենսկին անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի նկատմամբ:
«Զելենսկին անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի նկատմամբ:
Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»,- այդ մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը հանդիպումից հետո։
Fox-ը գրել է, որ Թրամփը Սպիտակ տանը հրապարակային վեճից հետո Զելենսկիին խնդրել է հեռանալ:
Bild-ն էլ հայտնել է, որ Թրամփը դուրս է վռնդել Զելենսկին:
Իրենց հերթին ուկրաինական ԶԼՄ-ները գրել են, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների մասին համաձայնագիր չի ստորագրվի:
Նշենք, որ նախագահների հանդիպումից հետո նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է, քանի որ Զելենսկին լքել է Սպիտակ տունը: