շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Զելենսկին և Գրոսին պայմանավորվել են ենթակայանների մոնիտորինգի համար ՄԱԳԱՏԷ առաքելության մանդատի ընդլայնման անհրաժեշտության մասին

Զելենսկին և Գրոսին պայմանավորվել են ենթակայանների մոնիտորինգի համար ՄԱԳԱՏԷ առաքելության մանդատի ընդլայնման անհրաժեշտության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ, ով այցով գտնվում է Կիևում:

՛՛Բանակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունն Ուկրաինայում միջուկային անվտանգության ուժեղացման հարցն է, ոչ միայն ատոմակայանների վիճակի, այլև դրանց աշխատանքի համար կրիտիկական ենթակայանների մշտական մոնիտորինգի ապահովումը՛՛,-երեքշաբթի գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում:

Կողմերը պայմանավորվել են Ուկրաինայի ատոմակայաններում ՄԱԳԱՏԷ-ի գործող դիտորդական առաքելությունների մանդատի ընդլայնման անհրաժեշտության մասին՝ ապահովելու համար ոչ միայն ԱԷԿ-ի վիճակի, այլև դրանց աշխատանքի համար կրիտիկական նշանակություն ունեցող ենթակայանների մշտական մոնիտորինգը, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ն հավաստիացրել է, որ աջակցում է Ուկրաինայում նոր ատոմային բլոկների կառուցմանը, նշվում Է մամուլի հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: