շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Զելենսկին ասել է, որ Պուտինը վախենում է բանակցել իր հետ

Զելենսկին ասել է, որ Պուտինը վախենում է բանակցել իր հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարություն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր երկրում ժողովուրդն է ընտրում մեր Սահմանադրությամբ։ Բոլորը հասկանում են, որ Ուկրաինայի նախագահն օրինական է և լեգիտիմ՛՛:

Զելենսկիի խոսքով՝ Պուտինը դա անում է այլ պատճառով:

՛՛Հարցն այն չէ, թե ով է լեգիտիմ, ով լեգիտիմ չէ։ Նա մշտապես ​​պատրվակ է փնտրում, որ պատերազմը չվերջանա։ Նա վախենում է Ուկրաինայի հետ բանակցություններից, վախենում է անձամբ ինձ հետ բանակցություններից։ Իսկ Ուկրաինային սկզբունքորեն բացառելով՝ նա ցույց է տալիս, որ իր համար Ուկրաինան սուբյեկտ չէ։ Թեև ես կարծում եմ, որ խնդիրն այլ է՝ նա փաստարկներ չունի ուկրաինական կողմի հետ բանակցություններում՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: