Զանգը լավ է ընթանում և դեռ շարունակվում է. Սպիտակ տունը՝ Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի սկսել են հեռախոսային բանակցությունները. Վաշինգտոնը հույս ունի, որ այդ բանակցությունները Մոսկվային կհամոզեն համաձայնել Ուկրաինայում հրադադարին, և կողմերը կշարժվեն դեպի եռամյա հակամարտությունը վերջնականապես դադարեցնելու ուղղությամբ, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ երկու առաջնորդները հեռախոսով զրուցում են Գրինվիչի ժամանակով 14։00-ից:
«Զանգը լավ է ընթանում և դեռ շարունակվում է»,- սոցցանցում գրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։