երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում

Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում

Զանգվածային հրաձգության դեպք է տեղի ունեցել ժամեր առաջ Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում։ Տղամարդը գնդակահարել է 10 մարդու և վիրավորել չորսին։

Զոհվածների թվում կան երեխաներ։ Երբ ահաբեկչին շրջապատել են ոստիկանները, նա փորձել է ինքնասպան լինել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Լրատվամիջոցները գրում են, որ Ացա Մարտինովիչը (նկարում) սրճարանում վիճել է ինչ-որ մեկի հետ, ատրճանակի հետևից գնացել տուն, վերադարձել և սպանել ու վիրավորել մի քանի մարդու: 

Հետո նա կրակոցներ է արձակել այլ վայրերում։ Մարտինովիչի մոտ 2022 թվականին ապօրինի պահվող զենք է հայտնաբերվել։ Նրան դատապարտել են երեք ամսվա ազատազրկման, սակայն վերաքննիչ դատարանում գործի քննության պատճառով դատավճիռը չի մտել ուժի մեջ:

  • Կիսվել: