Զախարովան հեգնել է Զելենսկուն
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, թե Ուկրաինայի ճանապարհին՝ դեպի Հյուսիսատլանտյան դաշինք, կա խոչընդոտ, «որը չի կարելի շրջանցել»։ Այդ մասին տեղեկացնում է regionpress.am-ը։
Զախարովան իր Telegram ալիքում հեգնանքով գրել է «Սողալո՞վ»: Ինչպես հաղորդում է REGNUM-ը, ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան շարունակում է գնալ դեպի ՆԱՏՕ, սակայն այդ ճանապարհին հանկարծակի պատնեշ է հայտնվել։


