ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ըստ Մեդվեդևի՝ հաջորդ տարի Ռուսաստանը հաղթանակ ակնկալելու հիմքեր ունի

Ըստ Մեդվեդևի՝ հաջորդ տարի Ռուսաստանը հաղթանակ ակնկալելու հիմքեր ունի

Հաջորդ տարի Ռուսաստանը հաղթանակ ակնկալելու հիմքեր ունի։ Այս մասին այսօր «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Մենք նոր տարի ենք մտնում շատ լավ արդյունքներով, և սա հիմք է մեր ուզած ամենակարևոր բանի վրա հույս դնելու, և ես և դու հաղթանակ ենք ուզում»,-նշել է նա:

Մեդվեդևը նաև չի բացառել, որ Ռուսաստանի կազմում նոր շրջաններ հայտնվեն։ 

«Պետք է այնպես անել, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ներուժն ամբողջությամբ իրացվի։ Դրանով  կզբաղվենք «Ժողովրդական ծրագրի» շրջանակներում, որում ներառված է «Նոր շրջանների զարգացում» բաժինը։ Ի դեպ, այդ փորձը կարող է պահանջված լինել նաև այն դեպքում, եթե մեր երկրի տարածքում էլի նոր շրջաններ հայտնվեն»,- ասել է նա:

Մեդվեդևը նաև նշել է, որ ՌԴ կազմ մտած նոր շրջաններից յուրաքանչյուրը  «դառնալու է  հզոր շարժիչ՝ ողջ պետության զարգացման համար»։

 

 

  • Կիսվել: