Ընթացիկ տարվա առաջին կեսին փոխադարձ առեւտուրը ԵԱՏՄ հնգյակում ավելացել է 5,7 տոկոսով. Միշուստին
Ընթացիկ տարվա առաջին կեսին փոխադարձ առեւտուրը ԵԱՏՄ հնգյակում ավելացել է 5,7 տոկոսով։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում։
Նրա խոսքով՝ վեց ամսում ԵԱՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 4,5 տոկոսով, շնորհիվ ներմիութենական գործոնների գրանցվել է ներդրումային ակտիվության եւ պահանջարկի աճ, արդյունաբերական արտադրությունն ավելացել է 4,8 տոկոսով, գյուղտնտարտադրանքի թողարկումը՝ 3,5 տոկոսով, կատարված շինարարական աշխատանքների ծավալը՝ 4 տոկոսով։ Փոքրածախ առեւտրի շրջանառությունը ավելացել է 8 տոկոսով։ Ինչպես նշել է Միշուստինը, ներքին շուկան դառնում է ավելի նշանակալի, իսկ ազգային արժույթների բաժինը հաշվարկներում կազմել է մոտ 90 տոկոս։