հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
WhatsApp-ը նոր գործառույթ ունի

WhatsApp-ը նոր գործառույթ ունի

Meta-ին պատկանող WhatsApp մեսենջերի մշակողներն ակտիվորեն աշխատում են նոր գործառույթի ներդրման վրա, որն ավտոմատ կերպով արգելափակում է անհայտ կոնտակտներից ստացվող մեծ քանակի հաղորդագրությունները։

Ըստ WABetaInfo-ի տվյալների՝ այս տարբերակն արդեն հասանելի է 2.24.20.16 համարով Android-ի համար մեսենջերի բետա տարբերակի օգտատերերին։

Այս նորարարության հիմնական նպատակը սպամի դեմ պայքարելն է, որը կարող է ստացվել օգտատիրոջ համար անծանոթ մարդկանց կողմից։ Բետա տարբերակում այս գործառույթը գտնելու համար անհրաժեշտ է բացել «Կարգավորումներ»-ը, գնալ «Գաղտնիություն», այնուհետև ընտրել «Ընդլայնված» ցանկը և ակտիվացնել «Արգելափակել հաղորդագրություններն անհայտ օգտահաշիվներից» տարբերակը:

Հարկ է նշել, որ համակարգը կարգելափակի որոշակի սահմանաչափը գերազանցող հաղորդագրությունները միայն, որպեսզի օգտատերերը կարողանան օգտակար հաղորդագրություններ ստանալ բաժանորդներից, որոնց կոնտակտները դեռ չեն պահպանել իրենց սարքերում:

Նորամուծությունը պետք է զգալիորեն նվազեցնի սպամ հաղորդագրությունների քանակը, բայց միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, հավանաբար, այն բաց կթողնի տարբեր «շահավետ առաջարկներ» և այլ գովազդային հաղորդագրություններ։

  • Կիսվել: