երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վթար Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում

Վթար Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում

Ավստրիական Տիրոլի լեռնադահուկային հանգստավայրում ճոպանուղու խցիկ է վայր ընկել, ինչի հետևանքով յոթ մարդ տուժել է։ Չորսը ծանր վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Նախաքննությամբ որևէ տեխնիկական անսարքություն չի հայտնաբերվել։ Ըստ նախնական տվյալների, ծառն ընկել է ճոպանի վրա և խցիկը վայր է ընկել:

Ճոպանուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Այժմ ճշտվում է, թե ինչու է ծառն ընկել այն ժամանակ, երբ քամի չի եղել:

  • Կիսվել: