շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Վրաստանը նոր ճանապարհ է կառուցում դեպի Հայաստան

Վրաստանը նոր ճանապարհ է կառուցում դեպի Հայաստան

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման։  Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։

Նշվում է, որ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ Արևելք-Արևմուտք միջազգային նշանակության ճանապարհի նախագծի վարկային համաձայնագրի շրջանակում:

Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, կունենա չորս գոտի, երկարությունը կլինի մոտ 30 կիլոմետր՝ ներառյալ 11 կամուրջն ու անցումները։ Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։

  • Կիսվել: