ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի նիստին

Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի նիստին

Վրացական կողմը չի մասնակցի Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակի շրջանակում կայանալիք առաջիկա բանակցություններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
 
«Ո՛չ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի աշխատում նշված ձևաչափով», - ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Ստամբուլում հոկտեմբերի 18-ին կկայանա «3+3» տարածաշրջանային պլատֆորմի հանդիպումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: