Վրաստանը «3+3»-ի երրորդ հանդիպմանը ևս չի մասնակցի
Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը ևս Վրաստանը չի մասնակցի։
Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է, նա այս անգամ էլ չի մասնակցի հանդիպմանը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, գրում է aliq.ge-ն:
Վրացական «Ազատություն» ռադիոկայանը հղվելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, փոոխանցում է, որ հանդիպմանը կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք՝ Թբիլիսին, որ ևս ներառված է այս ձևաչափում, հայտարարություն էր տարածել այն մասին, որ չի մասնակցելու այդ ձևաչափին: Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ չի պատրաստվում մասնակցել այդ նախաձեռնությանը։
Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին, որին նույնպես պաշտոնական Թբիլիսին չի մասնակցել: Հանդիպմանը, սակայն, ներկայացվել է նաև Վրաստանի դրոշը, ինչի դեմ Թբիլիսին բողոքել է։
2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ «տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ՝ ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու համար» (3+3) ստեղծելու նախաձեռնության մասին։ Դա տեղի է ունեցել Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին նախորդել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: