Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 13 150-ով
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 13 150-ով, մահացել է 35 մարդ։
Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակի 1 175 923 դեպք։
Միաժամանակ վերջին 24 ժամում ապաքինվել է 8503 մարդ, իսկ համաճարակի սկզբից՝ 1009778, մահացել է 14980 մարդ։
Օրվա ընթացքում կատարվել է 5623 թեստ, որից 27148-ը՝ հակագենի եւ 18475-ը՝ ՊՇՌ թեստ։
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 2 մլն 712 հազար 889 պատվաստում է կատարվել, որից 1665-ը՝ վերջին 24 ժամում։
Այս պահին կարանտինում գտնվում է 38 մարդ, հիվանդանոցներում՝ 5433, իսկ քովիդ հյուրանոցներում՝ 2000։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։