երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Վրաստանում հեղաշրջման փորձը ֆինանսավորել է Եվրոպան․ Կալաձե

Վրաստանում հեղաշրջման փորձը ֆինանսավորել է Եվրոպան․ Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի իրադարձությունները ղեկավարվել են Եվրոպայից։ Խոսքը մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի մասին է, որից հետո ցուցարարների մի մասը փորձել է ներխուժել Վրաստանի նախագահի նստավայր։

«Եվրոպական կառույցների կողմից հոկտեմբերի 4-ի գործով մենք լսել ենք միայն խրախուսանք, քանի որ պետական հեղաշրջման փորձը ֆինանսավորվում էր հենց նրանց կողմից», — լրագրողներին հայտնել է Կալաձեն։

Նրա խոսքով՝ նույնիսկ մեկ տարի անց համապատասխան եվրոպական կառույցների կողմից որևէ արձագանք այդպես էլ չի հնչել։

«Ես եվրոկառույցներից ոչ մի հայտարարություն չեմ լսել. ընդհակառակը, տեղի է ունեցել միայն խրախուսանք, քանի որ այս ամենը ծրագրված էր հենց նրանց կողմից։ Նրանց աջակցությամբ ու ֆինանսավորմամբ սկսվեց մի արշավ, որն ուղղված էր պետական հեղաշրջմանն ու հեղափոխությանը։ Նրանց հիմնական խնդիրը երկրում գործող իշխանության տապալումն էր»։

  • Կիսվել: