Վրաստանում գործընթացները կշարունակվեն սովորականի պես, ընդդիմությունը որևէ բան փոխելու ռեսուրս չունի․ Կոբախիձե
Վրաստանում գործընթացները կշարունակվեն սովորականի պես, ընդդիմությունն ընդհանրապես որևէ ռեսուրս չունի որևէ բան փոխելու համար, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավարը, հաղորդում է NewsGeorgia-ն։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց՝ «Վրացական երազանքը» 2012 թվականից սկսած չորրորդ անգամ հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 54 տոկոսը։ Ընդդիմությունը հայտարարել է կեղծիքների և արդյունքները չճանաչելու մասին.
«Մեր հաղթանակը տպավորիչ է և ակնհայտ է. Էլեկտրոնային ընտրությունների և նախընտրական աննախադեպ իրավիճակի պայմաններում ձայների մանիպուլյացիայի մասին խոսելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Իհարկե, նրանց բոլոր նման փորձերը դատապարտված են ձախողման»,- հայտարարել է Կոբախիձեն։
Ակնկալվում է, որ ընդդիմության հետագա գործողությունների ծրագրերը կհայտարարվեն այսօրվա ընթացքում:Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով, չորս ընդդիմադիր միավորումներ ընտրություններում հաղթահարել են 5 տոկոսի շեմը՝ ընդհանուր առմամբ ստանալով 37,3 տոկոս։ Դրանք են՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միասնություն՝ հանուն Վրաստանի փրկության», «Ուժեղ Վրաստան» և նախկին վարչապետ Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Նրանք բոլորը Գործողությունների խարտիայի մասնակիցներ են, որով նրանք պարտավորվել են Վրաստանը վերադարձնել բարեփոխումների ուղի և վերականգնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները։