Վրաստանում եվրոպամետ ցույցերի 145-րդ օրն է. Ռուսթավելին կրկին փակ է
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, ընթանում է եվրոպամետ բողոքի ցույցերի 145-րդ օրը, գրում է aliq.ge-ն:
Ռուսթավելիի պողոտան այսօր արդեն երկրորդ անգամ արգելափակվել է. առաջինը կեսօրին էր, երբ ցուցարարները հավաքվել էին հաջակցություն ցույցերի 144-րդ օրվա` Սուրբ Զատկի գիշերը բերման ենթարկված քաղաքացիների։
Այս պահին խորհրդարանի մոտ ընթացող ցույցին են միացել նաև Հանրային հեռուստատեսության մոտից երթով Ռուսթավելիի պողոտա հասած ցուցարարները։
Ըստ տարբեր տեղեկությունների` այսօրվա ցույցից բերման է ենթարկվել առնվազն 4 քաղաքացի, ապրիլի 20-ի գիշերը` 2 քաղաքացի։
Հիշեցնենք. եվրոպամետ ցույցերը Թբիլիսում սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին իշխող «Վրացական երազանք»-ի հայտարարությունից հետո, ըստ որի` մինչև 2028 թվականը օրակարգ չեն բերի եվրանդամակցության բանակցութունների մեկնարկի հարցը։