շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է  կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն զարմացած է խորհրդարանի ընդունած հավաքների և ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 8-ին լրագրողներին ասել է Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ կատարված փոփոխությունները խստացնում են քաղաքացիների պատասխանատվությունը կատարված իրավախախտումների համար:

«Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են հասարակության մեջ ատելության տարածման կանխմանը, և երբ կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են մեր խորհրդարանի որոշումներով, դա մեզ մոտ թյուրիմացություն և զարմանք է առաջացնում։ Նրանք աջակցում են ատելությանը, մարդկանց վիրավորանքներին, այդ ամենը Եվրոպայի հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Նրա խոսքով ՝ պետությունը թույլ չի տա արմատական ընդդիմությանն անպատիժ վիրավորել քաղաքական ընդդիմախոսներին:

«Չի կարելի, որ արմատական ընդդիմության 400 ներկայացուցիչ խնդիրներ ստեղծի Վրաստանի 4 միլիոնանոց բնակչության համար»,-ասել է Կոբախիձեն:

  • Կիսվել: