ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4100 նոր դեպք, մահացել՝ 67 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4100 նոր դեպք, մահացել՝ 67 մարդ

Դեկտեմբերի 3-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4100 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին 24 ժամում անցկացվել է 51 749 թեստավորում, 31 223-ը՝ հակագենի արագ թեստով, 20 526-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության ցուցանիշը. օրական 7,92%, վերջին 14 օրը՝ 8,75%, վերջին 7 օրը՝ 8,39%:

Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 857 933 դեպք: Ապաքինվել է ևս 3397 պացիենտ, առողջացածների ընդհանուր թիվը 799 850 է:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 67 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս մահացել է 12 258 անձ:

Երկրում  կատարվել է 2 211 839 պատվաստում, օրական՝ 11 699:

Կարանտինի ռեժիմում է 33 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6550 քաղաքացի:

  • Կիսվել: