Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 36 400 նմուշառում։
Դրականության ցուցանիշը. օրական – 8.48%, վերջին 14 օրը –9,72%, վերջին 7 օրը –7.69%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 572 948 դեպք: Ապաքինվել է ևս 4 427 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 531 764:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ, ընդհանուր՝ 8 035:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 405 877 մարդ, օրական՝ 24 670: