երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վրաստանում առատ ձյան հետևանքով զոհեր կա

Վրաստանում առատ ձյան հետևանքով զոհեր կա

Քոբուլեթիի մունիցիպալիտետում տղամարդու սառած դի է հայտնաբերվել Խուցուբանի գյուղում, հայտնել է Adjara Times-ը։ Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ, գրում է aliq.ge-ն:

Քոբուլեթիի գյուղերի ճանապարհները փակ են, բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության և բնական գազի։

Օզուրգեթիի մունիցիպալիտետի Ջափարեուլի գյուղում մահացել է մի կին, նա խնամում էր իր 85-ամյա մորը։ Առատ ձյան պատճառով հարեւանները չեն կարողանում հասնել հանգուցյալի տուն, որտեղ մենակ է մնացել տարեց մայրը։

Կնոջ մահվան հավանական պատճառ նշվում է շաքարային դիաբետը։ Ենթադրվում է, որ անանցանելի ճանապարհի պատճառով շտապօգնությունը չի կարողացել տեղ հասնել կամ հոսանքի բացակայության պատճառով հեռախոսը չի կարողացել լիցքավորել, որ օգնություն կանչի:

Նշենք, որ Գուրիայում ձյան առատ տեղումների հետևանքով ևս մեկ մարդ է մահացել։

 

  • Կիսվել: