Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից 60 մարդ է մահացել
Վրաստանում կորոնավիրուսի 2354 նոր դեպք է հայտնաբերվել։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5200 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 60 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 517098 դեպք, որից 453488 մարդ ապաքինվել է, 6831-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 979 813 մարդ, մեկ օրում պատվաստվել է 17670 քաղաքացի: