ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վրաստանից Եվրոպա ստորջրյա մալուխի նախագիծը հաստատվել է

Վրաստանից Եվրոպա ստորջրյա մալուխի նախագիծը հաստատվել է

Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը հաստատել են Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը, ինչպես հրապարակվել է Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում, գրում է jnews.ge-ն:

Փաստաթղթի համաձայն՝ նախագծին շնորհվել է «փոխադարձ հետաքրքրության նախագծի» (PMI) կարգավիճակ։ Սա նշանակում է, որ Սևծովյան մալուխը կստանա ԵՄ ֆինանսավորում և կօգտվի արագացված թույլտվությունների գործընթացից։

Նախագիծը ներառում է Անակլիայի և Ռումինիայի Կոնստանցա քաղաքի միջև 1155 կիլոմետր երկարությամբ ստորջրյա էլեկտրահաղորդման գծի կառուցումը։

Եվրոպական հանձնաժողովը «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի» կարգավիճակ է շնորհել ընդհանուր առմամբ 235 միջսահմանային էներգետիկ նախագծերի։

  • Կիսվել: