չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Վրաստանից արտաքսվել է 93 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 93 օտարերկրյա քաղաքացի

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 93 օտարերկրյա քաղաքացու, գրում է jnews.ge-ն:

Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր գործողությունների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Կուբայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Իրաքի, Թուրքիայի, Կամերունի, Նիգերիայի, Բանգլադեշի, Բենինի, Եթովպիայի, Եգիպտոսի, Ճամայկայի, Սուդանի, Ալժիրի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 93 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

 

  • Կիսվել: