Վրաստանի ընդդիմադիր Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խորհրդարանական ընտրությունների ամփոփումն սկսվել է ծեծկռտուքով, այս մասին փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան։
Հանդիպումը ստիպված է եղել ընդհատվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել ԿԸՀ ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։
Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ։ Դեպքի վայրում մոբիլիզացված են ոստիկանները։