Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին հայտնել է, որ հանրապետության գլխավոր դատախազությունն իրեն մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի օրոք հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար:
Դատախազություն ներկայանալուց հետո, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել, Օկրուաշվիլին ասել է. «Չկա հանձնաժողով, ինչպես չկա Վրաստանի խորհրդարան»:
Առաջիկայում գլխավոր դատախազությունը դատարանին կդիմի Օկրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ, սակայն դեռ հայտնի չէ, թե դատախազությունը ինչ խափանման միջոց է պահանջելու։