շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 22 բանտարկյալի

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 22 բանտարկյալի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներման ակտ է ստորագրել 22 բանտարկյալների համար, որոնցից 14-ն ամբողջությամբ ազատված են պատիժը կրելուց։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել 22 դատապարտյալի, 14 դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրելուց»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշվում է, յոթ դատապարտյալների մնացած պատժաչափը կրճատվել է։ Ներման ակտը վերաբերել է նաև մեկ պայմանական դատապարտվածի, ով ամբողջությամբ ազատվել է պայմանական պատժից։ Ներում ստացած քաղաքացիների անունները չեն նշվում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: