երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վրաստանի իշխանությունը հույս է հայտնել, որ Թրամփի օրոք Թբիլիսիի ու Վաշինգտոնի հարաբերությունները կվերագործարկվեն

Վրաստանի իշխանությունը հույս է հայտնել, որ Թրամփի օրոք Թբիլիսիի ու Վաշինգտոնի հարաբերությունները կվերագործարկվեն

Վրաստանի նախագահն ու վարչապետը երդմնակալության արարողությունից հետո շնորհավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Թրամփի առաջնորդությունը կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը, և Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները կամրապնդվեն:

Միխեիլ Կավելաշվիլին էլ հույս է հայտնել, որ Թրամփի օրոք Թբիլիսիի ու Վաշինգտոնի հարաբերությունները կվերագործարկվեն ու նոր հարթություն կտեղափոխվեն։

  • Կիսվել: