Վրաստանի բնակչության գրեթե կեսը վարկառու է
Վրաստանում 1,9 միլիոն մարդ, որը կազմում է երկրի բնակչության գրեթե կեսը, առնվազն մեկ վարկ ունի. հայտնել է «Հասարակություն և բանկեր» կազմակերպությունը, գրում է aliq.ge-ն:
Ըստ այդ տվյալների՝ ավելի քան 30 օր ուշացումով վարկ ունի յուրաքանչյուր հինգերորդ վրաստանցի վարկառու։ Այսինքն՝ մոտ 370 հազար մարդ կամ բնակչության 10 տոկոսը գոնե մեկ պրոբլեմային վարկ ունի, ոմանք՝ միանգամից մի քանիսը։ Ընդհանուր առմամբ, խնդրահարույց վարկերի ժամկետանց վճարումները կազմում են ավելի քան 2,7 մլրդ լարի։
Կազմակերպությունից հայտնել են, որ տարեցտարի ավելանում է խնդրահարույց վարկերի թիվը։ Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 20 տոկոսը հայտնվել է «սև ցուցակում»՝ միկրոֆինանսական կազմակերպություններին, լիզինգային ընկերություններին, բանկերին կամ մասնավոր վարկատուներին ունեցած պարտքերի պատճառով։