երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Վրաստանի առողջապահության նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի առողջապահության նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական տվեց։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ, գրում է aliq.ge-ն:

Տիկարաձեի խոսքով, նա կշարունակի աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։

Տիկարաձեն շնորհակալություն հայտնեց թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսեց ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Մենք նախկինում ամեն ինչ արել ենք՝ արժանավայել ու ճիշտ քայլեր ձեռնարկելու համար»,- հայտարարել է Տիկարաձեն։

  • Կիսվել: