Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանում
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանում։ Այս մասին են վկայում Flightradar հետեւող ծառայության տվյալները։
Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։
Վիթքոֆն ավելի վաղ Մոսկվայում էր, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը տևել ավելի քան չորս ժամ։