կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Վիետնամում սխալմամբ հակակորոնավիրուսային պատվաստանյութ են ներարկել 18 նորածնի

Վիետնամում սխալմամբ հակակորոնավիրուսային պատվաստանյութ են ներարկել 18 նորածնի

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բժիշկները 2-6 ամսական 18 երեխայի սխալմամբ կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech ընկերության պատվաստանյութ են ներարկել:

 Հանոյի առողջապահության մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Պատվաստման մասին տեղեկանալուց հետո առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նորածիններին տեղափոխել են բուժհաստատություն՝ հետազոտության և հետագա բուժման համար:

Ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով՝ պատվաստված երեխաների վիճակը կայուն է: Այնուամենայնիվ, նրանցից ոմանց մոտ ներարկումից հետո ջերմություն է եղել, իսկ ներարկման տեղում այտուց է առաջացել:

Վիետնամի առողջապահության նախարարը հանձնարարել է պարզել կատարվածի հանգամանքներն ու նրանց, ովքեր պատասխանատու են կատարվածի համար:

  • Կիսվել: