Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 1719 մարդ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ռոդրիգեսը նշել է, որ ցնցումներն ազդել են առնվազն 22 619 մարդու վրա, որոնց թվում են նաև 5034 վիրավորները։ Նա հավելել է, որ վնասված առնվազն 855 շենքերից 189 ամբողջությամբ փլուզվել են։
Պաշտոնյան նշել է նաև, որ հունիսի 24-ին միմյանց 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 609 հետցնցում։
Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ կա 44% հավանականություն, որ զոհերի վերջնական թիվը կարող է կազմել 10 000 կամ ավելի։


