ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վատիկանը hանգnւցյալ Պապից առաջին լուսանկարն է հրապարակել

Վատիկանը hանգnւցյալ Պապից առաջին լուսանկարն է հրապարակել

Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո առաջին կադրերը, գրում է The Telegraph-ը։

Լուսանկարներում պատկերված է պոնտիֆիկոսը՝ դագաղի մեջ։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին հայտարարվել է ապրիլի 21-ին։ Մահվան պատճառը ինսուլտ էր։  88-ամյա պոնիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում: Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին:

 

«Սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ ցավով պետք է տեղեկացնեմ մեր Սրբազան Հոր՝ Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր ժամը 07:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն: Նա ողջ կյանքը նվիրվեց Տիրոջ և նրա Եկեղեցու ծառայությանը», - ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով և ավելի քան մեկ ամիս անցկացրել էր հիվանադանոցում: Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել:

Լուսանկարներն ու տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

  • Կիսվել: