շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վատիկանում տղամարդը բարձրացել է Սուրբ Պետրոսի տաճարի խnրանի վրա և կnտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ (լուսանկար)

Վատիկանում տղամարդը բարձրացել է Սուրբ Պետրոսի տաճարի խnրանի վրա և կnտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ (լուսանկար)

Ուրբաթ օրը տղամարդը Վատիկանում թռել է Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա՝ մինչ ոստիկանների  հասնելը կոտրելով 30 հազար եվրո արժողությամբ վեց մոմակալներ։

Ծագումով ռումինացի տղամարդը ձերբակալվել է Վատիկանի անվտանգության աշխատակիցների կողմից  և տեղափոխվել է քաղաք-պետության պետական անվտանգության տեսչություն։ Այս մասին տեղեկացրել են իտալական AGI եւ ANSA լրատվական գործակալությունները:

 

Բջջային հեռախոսով արված տեսանյութից երևում է, թե ինչպես է տղամարդը խորանից նետում մոմակալը և հանում խորանի սպիտակ սփռոցը։

Խորանը կառուցվել է Սուրբ Պետրոսի գերեզմանի վրա, որն, ըստ քրիստոնեական ավանդության, Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն է։ Խորանը ծածկված է չորս բրոնզե սյուների եւ իտալացի քանդակագործ Ջան Լորենցո Բերնինիի 29 մետրանոց հովանիով։

  • Կիսվել: