Վատիկանում պատմել են, թե որոնք են եղել Հռոմի պապի վերջին խոսքերը
Վատիկանը հրապարակել է ապրիլի 21-ին կյանքից հեռացած Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին խոսքերը: Այս մասին գրում է Vatican News-ը։
Ըստ հրապարակման՝ մահից քիչ առաջ քահանայապետը շնորհակալություն է հայտնել իր բուժակ Մասիմիլիանո Ստրապետտիին։ Նա բուժակին շնորհակալություն է հայտնել, որ իրեն Սուրբ Պետրոսի հրապարակ է տարել և հնարավորություն տվել հավատացյալներին ևս մեկ անգամ տեսնել. «Շնորհակալ եմ, որ ինձ հրապարակ տարաք»:
Մասիմիլիանո Ստրապետտին՝ ըստ Պապի, մի անգամ փրկել էր իր կյանքը՝ առաջարկելով հաստ աղիքի վիրահատություն, և որին ավելի ուշ Պապը նշանակել էր որպես իր բուժակ։