երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով առնվազն 18 զոհ կա

Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով առնվազն 18 զոհ կա

Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ոստիկանությանը, հայտնում են, որ փրկվածներին գտնելու շանսերը չափազանց փոքր են: «Ամերիկայի ձայնը» հաղորդում է առնվազն չորս տուժածի մասին, որոնք տեղափոխվել են Ռեյգանի օդանավակայանի հրշեջ բաժանմունք: Այժմ նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։

Կոլումբիայի շրջանում ռազմական ուղղաթիռին բախված ուղևորատար ինքնաթիռում եղել է 64 ուղևոր և անձնակազմի անդամ:

Հաղորդվում է նաև, որ ռադարներից կադրեր են հայտնվել, որոնք վկայում են այն մասին, որ ուղևորատար ինքնաթիռը բախումից առաջ կտրուկ շրջել է ընթացքը: Թե ինչն է դարձել պատճառը, հայտնի չէ։

Օդանավը կործանումից հետո ընկել է Պոտոմակ գետը, որի ջրի ջերմաստիճանն այժմ մոտ +2℃ է: Նման պայմաններում մարդը կարող է դիմանալ մոտ կես ժամ, մինչև հիպոթերմիան և գիտակցության կորուստը:

  • Կիսվել: