Վաշինգտոնն ու Սեուլը Փհենյանին այլ ելք չեն թողնում, քան նախապատրաստվել միջուկային հակամարտության հնարավոր բռնկման. Հյուսիսային Կորեայի ԱԳՆ
Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու նպատակով համապատասխան սցենար իրագործելու համար։ Այս մասին հայտնել է ԿԺԴՀ Արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապս, ասված է. «ԿԺԴՀ-ն կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ զսպելու թշնամական ուժերի ռազմական սպառնալիքը և պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»:
Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ Վաշինգտոնն ու Սեուլը Փհենյանին այլ ելք չեն թողնում, քան նախապատրաստվել միջուկային հակամարտության հնարավոր բռնկմանը, ինչը երկու տերության միջև բազմաթիվ դավադրությունների արդյունք է։