չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ

Վաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ

Վաշինգտոնն այլևս չի ցանկանում առևտրային գործեր վարել Իսպանիայի հետ՝ նրան անվանելով «անհույս դեպք» և դաշինքում «սարսափելի գործընկեր»: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք այլևս չենք ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ: Անմիջապես արեք դա։ Նույնիսկ մի խոսեք նրանց հետ։ Նրանք անհույս են։ Նրանք վատ մարդիկ են: Նրանք մեզ հետ այնքան շատ գումար են աշխատում, և մենք կանենք այնպես, որ նրանք սկսեն շատ ավելի քիչ վաստակել»,- ասել է Թրամփը՝ հանդիպման ընթացքում շրջվելով դեպի ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

ԱՄՆ ֆինանսների նախարարը անհապաղ պատասխանել է. «Այդպես է, պարոն»։

Ի պատասխան Թրամփի հայտարարությունների՝ Իսպանիայի կառավարությունը ԱՄՆ-ի հետ սոցիալական, մշակութային և տնտեսական հարաբերությունները գնահատել է հիանալի և հիշեցրել, որ ԱՄՆ-ն Իսպանիայի հետ ունի դրական առևտրային հաշվեկշիռ, այսինքն՝ օգուտ է ստանում երկկողմ առևտրից։

  • Կիսվել: