Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից և հետագա խաղաղ միացումը ԱՄՆ-ին. ԱՄՆ փոխնախագահ
Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից և հետագա խաղաղ միացումը ԱՄՆ-ին՝ առանց ռազմական ուժի կիրառման: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Գրենլանդիա կատարած այցի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը «կհարգի անկախ Գրենլանդիայի ինքնիշխանությունը», ռազմական ուժ չի օգտագործի Գրենլանդիան գրավելու համար, բայց կարող է օգտագործել իր զինված ուժերը՝ պաշտպանվելու Ռուսաստանի կամ Չինաստանի ներխուժումներից։
Վենսը մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը՝ նշելով, որ նա հավատում է, որ Գրենլանդիան ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև աշխարհի անվտանգության կարևոր բաղադրիչն է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Գրենլանդիան անհրաժեշտ է ԱՄՆ-ին միջազգային խաղաղության ապահովման համար: