Վաշինգտոնի օդանավակայանում ինքնաթիռներից մեկը հարվածել է մեկ այլ ինքնաթիռի, որտեղ եղել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ
Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ինքնաթիռներից մեկը թևով հարվածել է հարևան ինքնաթիռին, որտեղ եղել են ԱՄՆ Կոնգրեսի հինգ անդամներ։
Միջադեպը տեղի է ունեցել օդանավերի մեկնման նախապատրաստման ժամանակ։
Ներկայումս կատարվում են հետաքննություն, ճշտվում են միջադեպի պատճառները, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Մանրամասները՝ տեսանյութում: