ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վարդան Հարությունյանն ականանետային գնդակոծության տակ տարհանել է վիրավոր մարտիկների. ՌԴ ՊՆ

Վարդան Հարությունյանն ականանետային գնդակոծության տակ տարհանել է վիրավոր մարտիկների. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի տակ մարտադաշտից տարհանել է 12 վիրավոր զինվորի։

Շարքային Վարդան Հարությունյանը հատուկ ռազմական գործողության ընթացքում, գործելով բժշկական վաշտի կազմում, կատարել է առաջին բուժօգնություն ցուցաբերելու և զինծառայողներին մարտի դաշտից տարհանելու խնդիրները:

Գտնվելով անտառաշերտի մոտակայքում՝ շարքային Հարությունյանը խնդիր է ստացել տարհանել ուկրաինացի գրոհայինների գրոհը հետ մղելու ընթացքում վնասվածքներ ստացած զինծառայողներին։

Չնայած ուկրաինացի արմատականների կողմից շարունակվող ականանետային գնդակոծությանը՝ շարքային Հարությունյանը, վտանգելով սեփական կյանքը, տարհանել է 12 զինծառայողի՝ տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներով:

Մարտական ընկերներին տեղափոխելով տարհանման վայր՝ Վարդանը նրանց առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, որից հետո տեղափոխել կետ ժամանած տրանսպորտային միջոց ։

Տրանսպորտի երթուղում շարքային Հարությունյանը շարունակել է օգնություն ցուցաբերել և վերահսկել վիրավորների վիճակը: Շարքային Հարությունյանի գրագետ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բոլոր վիրավոր զինծառայողներն օպերատիվ կերպով տեղափոխվել են բուժհաստատություններ: Մարտիկների կյանքը փրկվել է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: