շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վարանդայում վթարի են ենթարկվել Ադրբեջանի Ականազերծման գործակալության աշխատակիցները

Վարանդայում վթարի են ենթարկվել Ադրբեջանի Ականազերծման գործակալության աշխատակիցները

Օկուպացված Արցախում՝ Վարանդայում, վթարի են ենթարկվել Ադրբեջանի Ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցները:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեցել Հորադիզ գյուղի տարածքում։ BMW մակնիշի ավտոմեքենան, որը վարել է 1995 թվականին ծնված Սամիր Ղահրամանովը, կորցրել է կառավարումը և դուրս է եկել ճանապարհից։

Վարորդն ու մեքենայում գտնվող գործակալության երկու աշխատակիցները՝ 2000 թվականին ծնված Ռամիզ Բեյլերզադեն և 1990 թվականին ծնված Մուստաֆա Յուսիֆը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են տեղի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Մեքենայի ուղևորներին ցուցաբերվել է բուժօգնություն և նրանք ուղարկվել Գյանջայի քաղաքային հիվանդանոց։ ։

  • Կիսվել: