երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վաղվանից Վրաստանում հանրային տրանսպորտը կգործի

Վաղվանից Վրաստանում հանրային տրանսպորտը կգործի

Վրաստանում հասարակական տրանսպորտը կվերագործարկվի սեպտեմբերի 13 -ից: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:

Հիշեցնենք` խորհրդի որոշմամբ` այս փուլում մնացած բոլոր սահմանափակումներն ուժի մեջ են մնում: Դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:

Մարզական միջոցառումները կշարունակվեն անցկացվել առանց հանդիսատեսի, միջոցառումների մասնակիցները պետք է պատվաստված լինեն, կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխան ներկայացնեն կամ հակագենի թեստ, որը վավեր է 24 ժամվա ընթացքում:

Սեպտեմբերի 13 -ին կսկսվի 2.800.000 լարի ընդհանուր մրցանակային ֆոնդով` պատվաստումը խրախուսող ամենօրյա վիճակահանությունը, և դրամական պարգևներ կխաղարկվեն ` ինչպես մեկ, այնպես էլ 2 անգամ պատվաստված անձանց համար ՝ պատահականության սկզբունքով, գրում է Aliq.ge-ն։

Կրթական թեմայով որոշումն անփոփոխ է` հանրային դպրոցներում նոր ուսումնական տարին մեկնարկում է հեռավար` սեպտեմբերի 15-ին` բացառությամբ առաջին դասարանցիների: Որոշվել է, որ առաջին դասը կանցկացվի դասարաններում` հոկտեմբերի 4-ին:

  • Կիսվել: