ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ուզբեկստանի հավաքականը դարձավ տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չեմպիոն

Ուզբեկստանի հավաքականը դարձավ տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չեմպիոն

Այսօր Երևանում անցկացվում է տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։

Ուզբեկստանի հավաքականը գերխոշոր՝ 18-3 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին և դարձավ տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չեմպիոն։

Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․

Հայաստան - Ինդոնեզիա / 17։00
Իրան - Քուվեյթ / 20։00

Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և այս պահին երկրորդն է մրցաշարային աղյուսակում։

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։

  • Կիսվել: