կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
«Ունեմ լավ սիրտ, շատ բարի հոգի»․ Թրամփը հայտնել է բուժզննման դրական արդյունքների մասին

«Ունեմ լավ սիրտ, շատ բարի հոգի»․ Թրամփը հայտնել է բուժզննման դրական արդյունքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր բուժզննման դրական արդյունքները:

«Ընդհանուր առմամբ, ես զգում էի, որ շատ լավ մարզավիճակում եմ: Ունեմ լավ սիրտ, բարի հոգի, շատ բարի հոգի», – ասել է նա լրագրողներին:

Նախագահը հավելել է.

«Ես որոշեցի, որ ուզում եմ մի փոքր տարբերվել Բայդենից: Ես կոգնիտիվ թեստ հանձնեցի: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի»:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Ուոլթեր Ռիդի պետական ​​հիվանդանոցում բուժզննումը տեւել է մոտ չորս ժամ։ Սպիտակ տունը խոստացել է հրապարակել ամերիկացի առաջնորդի առողջության վերաբերյալ բժշկական զննումների արդյունքները։

  • Կիսվել: