կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը թողել է պաշտոնը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը թողել է պաշտոնը

ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը լքում է Ուկրաինայում իր պաշտոնը։  ԱՄՆ պետքարտուղարությունում հաստատել են, որ Ուկրաինայում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Բրիջիթ Բրինքը լքում է իր պաշտոնը։

Ավելի վաղ այդ մասին տեղեկություն էին տարածել ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ։ Reuters-ի փոխանցմամբ՝ դեսպանի հեռացումը կարող է լրացուցիչ անորոշություն մտցնել Վաշինգտոնի և Կիևի հարաբերություններում։ Աղբյուրների տվյալներով՝ Բրինքը հրաժարական է ներկայացրել սեփական ցանկությամբ։

Բրինքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի մայիսին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր նախագահ Ջո Բայդենը։

  • Կիսվել: