Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից. Պետդեպարտամենտ
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը հեռանում է իր պաշտոնից: Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, տեղեկացնում է CNN-ը:
Պետդեպարտամենտը Բրինքի հրաժարականը Ուկրաինայում դեսպանի պաշտոնից բացատրել է նրանով, որ նա այնտեղ է եղել «երեք տարի, դա երկար ժամանակ է մարտական գոտում»։
«Եվ անկեղծ ասած, պատերազմը շատ երկար է տևել: Իրական հարցն այն է, թե արդյոք ռուսներն ու ուկրաինացիները պատրաստ են անել այն, ինչ անհրաժեշտ է այս պատերազմին վերջ տալու համար»,-հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Նշենք, որ Բրիջիթ Բրինքն Ուկրաինայում սկսել է աշխատել 2022 թվականի մայիսի վերջից: